ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս արձանագրումը երեկ խորհրդարանում արել  է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հերթական պահանջները։ «Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական», - ասաց վարչապետը, շարունակելով, - ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում, ես չեմ ասում, որ մենք դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք, ոչ մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն»։

Ալիևը երեկ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի «պատերազմական հանցագործությունների» համար, պատժի «մեղավորներին»։ «Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Դա կարող է դառնալ երկու երկրների միջև վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - նշել է Ալիևը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով էլ, նոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Միրզոյանը լացակումած հայտարարել է, թե Հայաստանն է աջակցել Բաքվին Կլիմայական համաժողով անցկացնել։ «Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն», - ասել է նախարարը՝ փոխանցելով հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։ «Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում»,- ասել է նա։ 

Արմինե Ալիխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular