Մեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել Մավրիկիոսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները հանձնել Մավրիկիոսին՝ վերջ տալով Միացյալ Թագավորության վերջին աֆրիկյան գաղութի շուրջ տարիներ շարունակվող թեժ վեճին, գրում է The Guardian-ը:
Մեծ Բրիտանիան Չագոսի բնակիչներին վտարել է 1960-1970-ականներին, ինչը բնութագրվել է որպես մարդկության դեմ հանցագործություն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 1968 թվականին Մավրիկիոսն անկախություն է ձեռք բերել, իսկ Չագոսը մնացել է բրիտանական տարածք:
Ներկայիս պայմանավորվածությանը նախորդել էր բանակցությունների 13 փուլ, որոնք սկսվել են 2022 թվականին այն բանից հետո, երբ Մավրիկիոսի ինքնիշխանության փաստարկները ճանաչվել են Արդարադատության միջազգային դատարանի, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի և ծովային իրավունքի միջազգային տրիբունալի կողմից:
Արձանագրվել է, որ Մեծ Բրիտանիան ապօրինի կերպով առանձնացրել է Չագոս կղզիները Մավրիկիոսից՝ նախքան 1968-ին անկախություն շնորհելը: