ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵՄ օրենսդրության հետ։ Այդ մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունից ենք տեղեկանում։

Մասնավորապես, նշված է հետևյալը․

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի  երրորդ օրը մասնակցել է  «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով  քննարկմանը։

«Ներկայումս Հայաստանը գտնվում է  կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է  առաջավոր պրակտիկաների հետ ավելի սերտ ինտեգրման համար և լանածավալ օգուտներ կապահովի երկրի զարգացման  և գլոբալ շուկաներում ինտեգրման առումով»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահը:

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է սպառողների պաշտպանության միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը և լավագույն փորձի ուսումնասիրությունը ինչպես իրավական դաշտի լավարկման, այնպես էլ  կիրարկման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ներդրման առումով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular