ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մլադա Բոլեսլավ»-ի դեմ տոնած հաղթանակը արժանի է համարում:

«Մենք ուժեղ խաղ ցուցադրեցինք: Կարողացանք վերահսկել ամբողջ խաղը հենց մեկնարկային րոպեներից: Գնդակ ստանալով` մենք կարողանում էինք գտնել համապատասխան տարածությունները և գիտեինք, թե որ հատվածներում փակենք մրցակցին: Մենք արժանի էինք այս հաղթանակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մոտան:

Վերջինս ընդգծեց «Նոա»-ի ֆուտբոլիստների թիմային աշխատանքը:

«Մեզ հաջողվեց հաղթանակ տոնել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղում, և դա արեցինք որակապես լավ խաղ ցուցադրելով: Մենք ապացուցեցինք, որ հայկական ֆուտբոլը ողջ է»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Երևանի «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ին և առավելության հասավ 2:0 հաշվով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular