ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր

ՖՈՏՈ

Պարկուրն առավել հաճախ քաղաքային պայմանների էքստրեմալ սպորտաձև է, ռացիոնալ շարժման արվեստ, տարբեր խոչընդոտներ հաղթահարելու կարողություն։ Մարդիկ, ովքեր քարոզում են պարկուրի փիլիսոփայություն և զբաղվում դրանով կոչվում են թրեյսերներ: «Պարկուր» անվանումն առաջացել է ֆրանսիական «parcours du combattant» բառից, որը նշանակում է «խոչընդոտներով ճանապարհ»:

20-րդ դարի սկզբին է Ժորժ Համբերտը մշակել «բնական մեթոդը», որը հիմք է հանդիսացել պարկուրի առաջացման համար։ Երբ Ժորժն Աֆրիկայում էր արշավախմբի հետ  նկատել է տեղացի որսորդների շարժումների ճկունությունն ու ճշգրտությունը։ Ֆրանսիա ժամանելուն պես նա ստեղծում է յուրահատուկ տեխնիկա, որը նախատեսված է զինվորների պատրաստման համար։ Պատերազմների ժամանակ հաստատվել է այդ «բնական մեթոդի» արդյունավետությունը։ Այն հիմնված է երեք սկզբունքների վրա՝ կամք, բարձր բարոյականություն և ուժ։ Պարկուրում խոչընդոտներ անցնելու համար հատուկ գործիքներ կամ սարքավորումներ պետք չեն: Կարևորը ռեակցիայի արագությունն է, իրավիճակի ճիշտ գնահատումը, մարմնի, բնավորությունն ու կամքի ուժը կառավարելու կարողությունը։

Ռայմոնդ Բելը շարունակել է զարգացնել Ժորժ Համբերտի այդ «բնական մեթոդը»։ Զինված ուժերում և հրշեջ վարչությունում ծառայությունը թույլ է տվել նրան անընդհատ կատարելագործել նոր տեխնիկա, որը փրկել է բազմաթիվ կյանքեր հրդեհների ժամանակ:

Դեյվիդ Բելը՝ Ռայմոնդի որդին է շարունակել հոր ջանքերը և սկսել աշխատել պարկուրի փիլիսոփայության և հանրահռչակման վրա։ Հենց նա է ներկայացրել այդ սպորտաձևի այն անունը, որին մենք սովոր ենք։ Նոր մարզաձևում օգտագործվել են ատլետիկայի, մարմնամարզության, լեռնագնացության, մարտարվեստի տարրեր։ Նա իր հետևորդների հետ հավաքել է Յամակաշի թիմը, որը շատ արագ հայտնի է դարձել ոչ միայն Փարիզում, այլ նաև ողջ Ֆրանսիայում։ Որոշ ժամանակ անց Դեյվիդ Բելլը և Սեբաստիան Ֆուկանը բաժանվել են Յամակաշիից և շարունակել ինքնուրույն զարգացնել պարկուրը: Նրանց միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել կապված պարկուրի հետագա զարգացման տեսլականի հետ: Սեբաստիեն Ֆուկանը ոչ մի վատ բան չէր տեսնում մարզումների և ցուցադրական ելույթների համար գումար վերցնելու մեջ: Բելը կարծում էր, որ դա հակասում է պարկուրի փիլիսոփայությանը: Սեբաստիանը հիմնել է ֆրիրան նոր ուղղությունը։ Նմանատիպ պրակտիկայի պայմաններում փիլիսոփայությունների հիմնական տարբերությունն այն է, որ պարկուրի համար գլխավորը դասընթացն արդյունավետ կերպով ավարտելն է, սեփական անձի վրա աշխատելը, այլ ոչ թե հակառակորդին հաղթելու և միևնույն ժամանակ գումար վաստակելու ցանկությունը: Պարկուրի արվեստը հերքում է մրցակցությունը: Դեյվիդ Բելն իր հերթին 2004 թվականին հիմնադրել է Պարկուրի համաշխարհային ասոցիացիան:

Պարկուրի զարգացման առաջին փուլում այն ​​կարիք չուներ սարքավորումների և մարզասրահների, Դեյվիդ Բելլը վնասվածքները նվազեցնելու համար մարզումներն անց էր կացնում գորգերով և տարբեր սարքերով հատուկ սպորտային հաստատություններում։

Ներկայումս պարկուրը գտել է իր կիրառությունն իրավապահ ստորաբաժանումների, ֆիթնեսի, կինոյի և կյանքի այլ ոլորտներում մարզումների համար: Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր պարկուրի էլեմենտներով՝ «Յամակաշի, Նոր Սամուրայ», «Տասներեքերորդ շրջան», «Համարձակ օրեր» և այլն։ Պարկուրն ակտիվորեն օգտագործվում է հետապնդումների նկարահանման ժամանակ։ Հայտնի Ջեքի Չանը հմտորեն էր համատեղում մարտարվեստը պարկուրի տարրերի հետ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular