ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱստանայում այսօր տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Լիագումար նիստի ընթացքում խորհրդի անդամները հատուկ ուշադրություն կդարձնեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության կատարելագործմանը, հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
Նախատեսվում է ԱՊՀ երկրներ մուտք-ելքի ուղիներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների և այլ արմատական տարրերի որոնման կազմակերպման գործում համագործակցության ակտիվացման միջոցառումներ մշակել:
ԱՊՀ-ի անդամները կամփոփեն ընթացիկ տարում ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդելու խնդիրների ուսումնասիրության՝ ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպության աշխատանքի արդյունքները և կորոշեն հաջորդ տարվա հետագա աշխատանքի ուղղությունները:
Մասնակիցները նաև կքննարկեն 2026-2028 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի նախագիծը։