ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսին գումարված Հայաստանի ազգային հպարտության տրիբունալի որոշումը։

Սա Հայաստանի կառավարության գործողություններին գնահատական տալու շատ հետաքրքիր և յուրահատուկ տարբերակ է։ Ի դեպ, այն կիրառելի է նաև այլ երկրներում։ Կարծում եմ, այսօր այն հատկապես արդիական կլինի Ուկրաինայի ոչ լեգիտիմ իշխանության պարագայում։

Իրավական տեսակետից «Համահայկական ճակատ»-ի առաջարկած՝ հասարակական կարծիքը հայտնելու բանաձևը ժողովրդի կամքի արտահայտման նոր ձևաչափի նախադեպ է։ Բազմակողմանի այս որոշումը, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Ազգային Հպարտության Տրիբունալի որոշում (save-armenia.com) հղմամբ, դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից կատարած Սահմանադրության և օրենսդրության խախտումները ոչ միայն բարոյական ու էթիկական, այլ նաև ապացուցողական ու իրավական հիմքերից։

Այս փաստաթղթի հուզական բաղադրիչն ալեկոծում է հայերի սրտերը։ Դա վկայում է, որ այն պատրաստած հարգարժան մարդիկ յուրաքանչյուր բառի մեջ դրել են անձնական խորը ապրումներ ու սեր հայրենիքի հանդեպ։ Բովանդակությունը ցուրց է տալիս, որ այս փաստաթուղթը պատրաստել է իրավաբանորեն գրագետ թիմ։ Փաշինյանի վարչախմբին, որն, իմ կարծիքով, միանգամայն իրավացիորեն հանցագործական է անվանած, ներկայացվում են հիմնավորված պահանջներ։ Դրանք ուղղված են ՀՀ Սահմանադրության և օրենսդրության դրույթների կոնկրետ խախտումներին։

Հետաքրքիր է նաև Փաշինյանին հանդիպելիս նրան մեջքով շրջվելու կոչը։ Կարծիքի դրսևորման այս ոչ բռնի ձևը կարող է արտահայտել յուրաքանչյուր հայրենասերի անկեղծ զգացմունքներն ու իշխանությունների ընտրած կուրսի նկատմամբ վերաբերմունքը։ Իհարկե, ցանկացած հասարակությունում կան արմատական ​​գործողություններին պատրաստ մարդիկ, բայց անձամբ ես որևէ հեղաշրջման կամ իշխանության բռնի հեռացման կողմնակից չեմ՝ մի պարզ պատճառով։ Աշխարհի ցանկացած պետությունում ռեժիմի նման փոփոխությունը բերել է անկման ու վատթարացմանը, երկիրը մի քանի տասնամյակ հետ է չշպրտել։ Այս առումով Ազգային հպարտության տրիբունալի որոշումը, չնայած առանձին կոշտ ձևակերպումներին ու կոչերին, զուսպ է և չի խախտում Հայաստանի որևէ օրենք։

Կարևոր հանգամանք. ցավոք, այս որոշումը պատրաստած ավձանց անունները հանրությանը դեռ հայտնի չեն։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նրանք չեն թաքնվում։ Ինչպես տեղեկացանք նրանց հետ զրույցի ընթացքում, այս անունները չեն նշվում «Համահայկական ճակատ»-ի առաջնորդի որոշմամբ, ով մտավախություն ունի, որ այդ մարդիկ և իրենց աջակցող ՀՀ քաղաքացիները կարող են ենթարկվել բռնաճնշումների և քրեական հետապնդման։ Եվ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկին կարող է դուր չգալ որոշումը։ Երեք ամսից ավելի աշխատանքի ընթացքում Հայաստանի ազգային հպարտության տրիբունալի անդամների ձեռքով են անցել հարյուրավոր քաղաքացիների դիմումներ և փաստաթղթեր, որոնք ապացուցում են իշխանությունների գործողությունների հանցավոր բնույթը։ Իսկ դա իրական սպառնալիք է Փաշինյանի վարչախմբի համար, ինչը, ամենայն հավանականությամբ, հղի է տարբեր տեսակի հետապնդումներով և ճնշումներով։

Տրիբունալի անդամները մտադիր են շարունակել իրենց աշխատանքը։ Ներկայացրած փաստերը ապշեցնում են Հայաստանի վարչապետի շրջապատից առանձին պաշտոնյաների և անձամբ Նիկոլ Փաշինյանի անսկզբունքայնության, ստի, ապօրինի և ցինիկ գործունեության մասշտաբով։ Ծանոթանալով Տրիբունալի անդամների տրամադրության տակ եղած նյութերի մի փոքր մասին՝ սարսափում ես Հայաստանի իշխանությունների հակահայկական գործունեությունից։ Նշված փաստաթղթերի հանրայնացումը կարող է Հայաստանում սոցիալական պայթյունի բերել, որն անխուսափելիորեն կհանգեցնի բացասական հետևանքների։ Ինչպես ցույց տվեցին լիբիական իրադարձությունները, մարդիկ միշտ չէ, որ պատրաստ են ներել, իսկ մենք չենք կարող դա թույլ տալ Հայաստանում։ Երկիրն արդեն իսկ ծանր վիճակում է։ Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում ցանկացած ապակայունացում, ի ուրախություն քրիստոնեության և հայության թշնամիների, կարող է հանգեցնել Հայաստանի պետականության իսպառ կորստի։

Այսպիսով, Հայաստանի ազգային հպարտության տրիբունալը շարունակում է իր գործունեությունը, իսկ «Համահայկական ճակատ» շարժումը նրան տրամադրում է տեղեկատվական ռեսուրսներ և հնարավորություններ, ինչպես նաև հարթակ ՝ օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն հավաքելու համար։ Ձեզ հետ միասին մենք կհետևենք նրա աշխատանքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular