ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ

ՍՊՈՐՏ

«Գվադալախարայի» հարձակվող Ռոբերտո Ալվարադոն Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ատլասի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ճայթռուկ է պայթեցրել, ինչի պատճառով մի քանի լրագրող ստացել են վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ ճայթռուկը մամուլի ներկայացուցչական սենյակ է նետվել հանդերձարանից։ Վնասվածք ստացածների թվում եղել է տեղական հեռուստաընկերության օպերատորը։

Դեպքից հետո լրագրողները լքել են մամուլի ասուլիսի սենյակը։ Ավելի ուշ Ալվարադոն մոտեցել է լրագրողներին և ներողություն խնդրել: Նա բացատրել է իր քայլը՝ նշելով, որ ցանկացել է կատակել թիմակիցների հետ։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Մեքսիկայի լիգան և «Գվադալախարան» պատժամիջոցներ կկիրառեն ֆուտբոլիստի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular