ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեբոկսարիի մոտ բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 12 տուժածներ հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չուվաշի առողջապահության նախարարությունից։

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մոսկվայի ժամանակով մոտավորապես 8:35-ին Մ-7 մայրուղու 635-րդ կիլոմետրում՝ Չեբկոսարի արվարձանների Վուրմանկասի գյուղի մոտ։ Չուվաշիայի ՆԳՆ տվյալներով՝ թիվ 242 երթուղու վրա բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, որի ներսում եղել է 21 մարդ։ Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 9-ամյա երեխա։

Ինչպես պարզաբանել է մարզային առողջապահության նախարարությունը, տուժածների թիվը հասել է 15-ի։

Բացի այդ, անհետաձգելի բուժօգնությունից հետո թեթև ծանրության երեք հիվանդ ուղարկվել է ամբուլատոր դիտարկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular