ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Oragir.News-ն ահազանգ է ստացել Վանաձորի 78-ամյա բնակչի՝ Ք․ Ռ․-ի հարազատներից, ովքեր նշում են, որ կանչ գրանցելուց հետո շտապօգնությունը եկել է առանց բժշկի։

Oragir.News-ի հետ զրույցում Ք․Ռ․-ի հարազատներից մեկը նշեց, որ հիվանդի մոտ այդ պահին ճնշման խնդիր է եղել։

«Հիվանդի մոտ սրտային անբավարարվածության խնդիր կար, ստենդներ ունի, մեծահասակ կին է՝ 78 տարեկան։ Այդ օրը վատացել է, ճնշումն է բարձրացել։ Զանգել են շտապօգնություն, շտապօգնությունը եկել է, վարորդն ու բուժքույրն են եղել։ Մտել են ներս, նկարագրել է իր վիճակը, բուժքույրն ասել է՝ ճիշտն ասած՝ ես բժիշկ չեմ։

Հարց է առաջացել, բա բժիշկն ուր է՞։ Ասել են՝ բժիշկ չկա։ Իմ տարեց բարեկամուհին ասել է՝ վատ եմ զգում։ Բուժքրոջ կողմից առաջարկվել է, եթե դուք ունեք բուժող բժիշկ կամ ծանոթ բժիշկ, զանգեք էդ ծանոթ բժշկին, ձեր վիճակը նկարագրեք, թող ինքը խորհուրդ տա, դուք էդ խորհուրդը փոխանցեք ինձ, հետո էդ բժշկի հեռախոսը փոխանցեք ինձ, որ ինքը ինձ ասի ինչ անեմ, ես էլ անեմ»,- պատմեց նա։

Հիվանդի հարազատները ստիպված զանգել են ծանոթ բժշկի, որպեսզի ուղղորդի շտապօգնության բուժքրոջը, թե ինչ անել։

«Ուշ ժամին ծանոթ բժշկի են զանգել, ինքն ինչ-որ բան է ասել՝ արել են։ Մի խոսքով՝ զավեշտալի իրավիճակ, ընդ որում՝ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում։ Նման բան դժվար է պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular