ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռլինում այրել են Գերմանիայում Վրաստանի դեսպանատան մեքենան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բեռլինում անցյալ գիշեր այրվել է դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի մեքենա, որոնց թվում՝ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան մեքենան, հայտնում է «Գրուզիա օնլայն»–ը։

Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ փաստի առթիվ սկսվել է քննություն։

«Նախօրեին Բեռլինում, ցավոք, այրվել է դիվանագիտական ներկայացուցչությունների համարանիշերով մի քանի մեքենա, որոնց թվում՝ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան մեքենան։ Փաստի առթիվ սկսվել է քննություն։ Անհրաժեշտ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման բան է տեղի ունենում։ Սպասում ենք քննության արդյունքներին»,– ասել են ՆԳՆ–ից։

Ըստ առկա տեղեկությունների՝ այրվել է նաեւ Ֆրանսիայի դեսպանատան մեքենան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular