ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր,Հայաստան՝ Ուսուցչի օր, Պակիստան՝ Ուսուցիչների օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր, Վանուատու՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1935 – ծնվել է  ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:

2002- Ազգային միաբանություն կուսակցության երրորդ համագումարը որոշել է 2003 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին:

2007- երեկոյան Թատրոնի 7 կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը:

2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա և համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

2011– վախճանվել է նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը հանդիսացող Վանուշ Խանամիրյանը:

2011- սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը, որը ունի տարեկան 3.5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորություն, իսկ ներդրումը եղել է 160 միլիոն դոլար:

2012 – վախճանվել է  կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:

2019- 4 երիտասարդներ ձվեր են նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանը այցելել է Արցախ և խորհրդակցություն անց կացրել Արցախի նախագահ Արաիկ Հարությունյանի և բարձրագույն սպայակազմի հետ: Երեկոյան նա կոչ է արել վերջին տարում ծառայությունը ավարտած բոլոր երիտասարդներին կամավոր մեկնել ճակատ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 - Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:

1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այդ օրը սկսել է նշվել որպես Հանրապետության տոն:

1502 —Քրիստոֆոր Կոլոմբոսը հայտնագործել է Կոստա-Ռիկա կղզին:

1713 – ծնվել է ֆրանսացի  փիլիսոփա Դենի Դիդրոն:

1728 – ծնվել է ֆրանսիացի արկածախնդիր, դիվանագետ և հետախույզ Շեվալիե դը Էոնը, որը իր ամբողջ գիտակից կյանքի մեծ մասը անց է կացրել կանացի կերպարում:

1793 - Ֆրանսիայի ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:

1813 –  վախճաանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսենը:

1823 –Անգլիայում սկսել է հրապարակվել  աշխարհում առաջին  «Լանցետ» բժշկական ամսագիրը:

1848 – վախճանվել է  գերմանա-ֆրանսիական  կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:

1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:

1864 – ծնվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը հանդիսացող Լուի Ժան Լյումիերը:

1902 – ծնվել է ամերիկացի ռեստորատոր և  ռեստորանների ցանցի ստեղծող Ռեյ Կրոկը:

1910 - Պորտուգալիան դարձել է հանրապետություն:

1918 – վախճանվել է  ֆրանսացի  օդաչու Ռոլան Գարոսը:

1930 – Արկտիկայի հետազոտող Գեորգի Ուշակովը ավարտել է Հյուսիսային Երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին  բարձրացրել է խորհրդային դրոշը:

1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:

1954 - Իտալիան և Հարավսլավիան բաժանել են Տրիեստի մոտակա տարածքը:

1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:

1976 – ծնվել է չեչեն գեներալ Ռամզան Քադիրովը:

1986– Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս 2-րդի այցի կապակցությամբ բացօթյա համերգ է տվել, որին ներկա են եղել  մոտ 800 000 մարդ:

1994– սկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել ուսուցիչների օրը:

2000– Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:

2011 –վախճանվել է  ամերիկացի  գործարար, Apple Inc. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:

2014 –վախճանվել է թատերական ռեժիսյոր և դերասան, Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը:

Կ. Խաչիկյան

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular