ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ:

Այսպիսով, սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր հրապարակել, որ Հայաստանի եւ հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Պարզվում է, որ այս կարեւոր փաստաթուղթը մի շարք խախտումներով եւ ոչ պատշաճ ընթացակարգով է գործադիրից հասել Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»:

Այսինքն՝ կառավարության կողմից ՍԴ ուղարկված փաստաթուղթը, որն այս դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգի մասին փաստաթուղթն էր, պետք է ստորագրված լիներ վարչապետի կամ տվյալ պահին նրան փոխարինողի կողմից։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ստորագրել, փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձեւը, նմուշը եւ համարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը մինչ այս բոլոր պայմանագրերի մասով գրել է հատուկ կարծիք, որ ստորագրության բացակայության դեպքում դիմումները չպետք է քննվեն ՍԴ-ում: ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ, քանի որ փաստաթուղթը պատշաճ կերպով ստորագրված չի եղել:

«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է՝ «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ ուղարկում է կողմերին»:

Պարզվում է, ՍԴ-ն, առանց պատշաճ ստորագրության ուղարկված փաստաթուղթը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը, ոչ միայն վարույթ է ընդունում, այլ մի բան էլ խայտառակ որոշում է կայացնում, թե իբր այն համապատասխանում է մայր օրենքին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular