ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Սան Դիեգոյից Լաս Վեգաս, բռնկվել է Լաս Վեգասում կոշտ վայրէջքի ժամանակ, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով Հարի Ռեյդի միջազգային օդանավակայանի և ավիափոխադրողի ներկայացուցիչներին։ Հրապարակված կադրերում երևում են ինքնաթիռի շասսիի վրա բոցեր և ծխի սյուներ  են նկատվում։

«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, բոլոր ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են թեքահարթակի վրայով», - ասել է Frontier Airlines-ը: Նրանք պարզաբանել են, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանի աշխատակիցները հաստատել են, որ թռիչքը կոշտ վայրէջք է կատարել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները, իսկ ուղեւորները տարհանվել են։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular