ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիժնի Նովգորոդի մարզում դպրոցական միկրոավտոբուսը բախվել է Niva-ին, տուժել է 3 մեծահասակ և 2 երեխա, հայտնում է ՆԳՆ մարզային վարչությունը։

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.23-ին, Ռաբոտկի-Պորեցկոե ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում՝ Բոլշեմուրաշկինսկի շրջանի Չեռնուխա գյուղի մոտ։

«Նախնական տեղեկություններով՝ դժբախտ պատահար է տեղի ունեցել դպրոցական «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ։ Ըստ առկա տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 8 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Տուժել են 3 մեծահասակ և 2 երեխա: Նրանց հետ աշխատում են բժիշկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular