Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։
Այս մասին նշված է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։
Ըստ հաղորդագրության՝ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։