ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի շուկան առաջիկայում հայտնվելու է ՊԵԿ-ի թիրախում։ Բանն այն է, որ սրահներից կանխիկ եղանակով ավտոմեքենաների վաճառքը ՊԵԿ-ը համարում է իրական արժեքը չարտացոլելու ձև։

Թերթի տեղեկություններով, ի մասնավորի, ուսումնասիրություններ են սկսվել «Տոյոտա Երևան» սրահում, ըստ մեր աղբյուրի պնդման, այս տարի վաճառված ավելի քան 200 մեքենաների ոչ «ինվոյսային» գներով վաճառքի հետ կապված։

«Փաստ» թերթը փորձեց տեղեկությունը ճշտել ընկերությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց: Առաջիկայում պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular