ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ շարժումը 2023 թ. հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը, սկսվեցին թեժ մարտեր... զոհվեցին հազարավոր մարդիկ, վիրավորվեցին շատերը:

Ամբողջ օրը չէին դադարում լուրեր ստացվել Իսրայելում հնչող ավիահարվածների, հրթիռակոծության ու թիրախավորումների մասին:

MediaHub-ը փորձեց ճշտել` ի՞նչ դրություն է այսօր Իսրայելում:

«Այսօր ամբողջ օրը շատ ծանր օր է: Քիչ առաջ էլի տագնապ էր: Եմենից հուսիթներն էին կրակում, ամբողջ օրը կենտրոնին են հարվածել, խայտառակ օր էր…»,- ասաց մեր հայրենակիցը, ավելացնելով, որ պետական դրոշներն իջեցրել են, սգո օր է, և, որ մարդիկ, որոնց ընտանիքների անդամները գերության մեջ են, կոչեր են անում, որ հետաքննություն անցկացնեն` պարզելու համար ամսի 7-ն ինչո՞ւ տեղի ունեցավ, ո՞վ թույլ տվեց:

MediaHub-ին լուրեր էին հասել նաև, որ հրթիռներից մեկն ընկել է հայաշատ Հայֆա քաղաքում: Կապ հաստատեցինք տեղի հայերից մեկի հետ` պարզելու համար արդյոք կան տուժածներ:

«Հայաշատ Հայֆա քաղաքում, այո, հրթիռ է ընկել: Մյուս հայերի հետ կապի մեջ ենք, նորմալ էին, բայց լավ բան դեռ չկա…»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular