ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից հայտնեցին, որ զեկույցը հիմա վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին, եթե իհարկե, այդպիսիք լինեն։ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում՝ զեկույցի քննարկման ընթացքում, հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:

Արդեն այս ամիս՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս դռնփակ նիստ նախաձեռնի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով. նախ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։

Սրան հաջորդում է մտքերի փոխանակություն, այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը: Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Եվ նպատակը ի սկզբանե պարզ էր՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր մեղքերից ու մեղադրանքներից՝ սլաքները ուղղելով տարբեր, այդ թվում եւ առերեւույթ «5-րդ շարասյան» կողմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular