ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 26-ին Բաքվում անցկացվող ADEX սպառազինությունների ցուցահանդեսում իսրայելական և ադրբեջանական պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության ևս մեկ հուշագիր է ստորագրվել։ Իսրայելում տեղակայված AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms-ը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ գործող Azersilah հոլդինգի հետ, գրում է detaly.co.il-ը։

Azersilah-ը ստեղծվել է անցյալ տարի, նրա նպատակն է  զարգացնել և արտադրել սեփական զենք Ադրբեջանում։ Դա պայմանավորված է Ուկրաինա ռուսական ներխուժմամբ պայմանավորված թեթև և միջին զենքի մեծ պահանջարկով։ Ամերիկյան, եվրոպական և ռուսական ռազմական համալիրները կտրուկ սահմանափակել են նման զենքի վաճառքն այլ երկրներում, և այդ պատճառով Բաքուն փորձում է ինքնուրույն հոգալ ռազմական տեխնիկայի սեփական կարիքները, ինչպես նաև վաճառել այն այլ երկրների։ Իսրայելը ևս այսօր հայտնվել է նմանատիպ իրավիճակում, և վերջին մեկ տարվա ընթացքում նրա կախվածությունն օտարերկրյա արտադրության զենքերից շատ ակնհայտ է դարձել: Ari Arms-ը նորագույն թեթև զենք արտադրողներից է։ Օրինակ, ընկերությունը մասնակցում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը «Or-4» ավտոմատ հրացաններ մատակարարելու մրցույթին, որոնք հանդիսանում են Իսրայելի պաշտպանության բանակում օգտագործման մեջ գտնվող ամերիկյան M-4-ի արդիականացված և կատարելագործված տարբերակը։ Ari Arms-ն արդեն հաստատվել է որպես թեթև զենքի որակյալ մասերի արտադրող և նա անգամ մասեր է մատակարարում զենքի հսկա Sig Sauer-ին:

Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմավարական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի և մշտական ​​տեխնոլոգիական համագործակցության վրա, ամեն տարի ամրապնդվում են։ 2023 թվականի հոկտեմբերին Aviation Industry  պաշտպանական կոնցեռնը պայմանագիր է ստորագրել ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալության հետ 120 միլիոն դոլար արժողությամբ երկու OptSat500 հսկողության արբանյակ մատակարարելու մասին։

Արևմտյան շատ փորձագետների կարծիքով 2020 և 2023 թվականներին Ղարաբաղում ռազմական գործողությունները հայ անջատողականների դեմ եղել են արագ և հաջող շնորհիվ իսրայելական զենքի, մասնավորապես խոյահարող զինամթերքի և անօդաչու թռչող սարքերի, որոնք խոցել են անջատողականների ռուսական ռազմական տեխնիկան։

Ադրբեջանն իր հերթին Իսրայելին մատակարարվող էներգառեսուրսների մոտավորապես 50-60 %-ի մշտական ​​մատակարարն է։ Չնայած արաբական երկրների և Իրանի ճնշումներին, Բաքուն երբեք չի խախտել Իսրայելի հետ Հեյդար Ալիևի օրոք կնքված պայմանագրերը։ Բացի դա վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դարձել է իսրայելցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի երկրներից մեկը շնորհիվ հրեաների նկատմամբ ադրբեջանցիների ջերմ վերաբերմունքի, որն արտահայտվում է երկրում հակասեմականության երևույթի գրեթե իսպառ բացակայությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular