ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոցիալական ցանցերում վերջին հրապարակումները և չինական հեռուստատեսային հաղորդումները ցույց են տալիս, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (PLA) ակտիվորեն արդիականացնում է իր հրետանային ստորաբաժանումները հակաօդային սարքերով, գրում է overclockers.ru-ն:

Հսկայական հյուսիս-արևմտյան Գոբի անապատում Արևմտյան ռազմական շրջանի 76-րդ բանակային խմբի 76-րդ հրետանային բրիգադի կողմից անցկացված կրակային վարժանքների ընթացքում  նկատվել են մի քանի PLZ-05 ինքնագնաց հաուբիցներ, որոնք հագեցած են անօդաչու թռչող սարքերից պաշտպանող միջոցներով: Տարածված լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչպես է չինական PLZ-05 ինքնագնաց հաուբիցը համալրված մետաղական ցանցից պատրաստված լրացուցիչ պաշտպանիչ շրջանակով, որը կանխում է դրոնի հարձակումից վնասումը։

Հատկանշական է այն, որ այդ նկարները ցույց են տալիս տխրահռչակ այն «մանղալի» առկայությունը, որը հաճախ է երևում  Ուկրաինայում պատերազմի ժամանակ, բայց այս դեպքում այն ավելի ամբողջական և թվացյալ ստանդարտացված տարբերակով է: Այս «բարելավումները», իհարկե, ուղղակի պատասխան են վերջին գլոբալ հակամարտությունների ժամանակ նկատված մարտավարության էվոլյուցիային, մասնավորապես Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի համատարած օգտագործմանը:

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի փոփոխություններն ընդգծում են արագաշարժ և առևտրային հասանելի անօդաչու թռչող սարքերից բխող օդային սպառնալիքների դեմ պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությանը: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տվել, թե ինչպես կարող են նման անօդաչու համակարգերը զգալի ազդեցություն ունենալ ցամաքային գործողությունների վրա դրդելով ամբողջ աշխարհի զինվորականներին վերանայել ու վերափոխել իրենց պաշտպանական կարողությունները:

 Ռազմական վերլուծաբանները նշում են, որ հակադրոնային կարողությունների ինտեգրումը PLZ-05 հաուբիցներին ցույց է տալիս Չինաստանի ցանկությունը հարմարեցնելու իր ռազմական հնարավորություններն արդյունավետորեն հակազդելու առաջացող սպառնալիքներին: «Ժամանակակից պատերազմում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է մարտերի դինամիկան, - ասել է Պեկինում բնակվող ռազմական վերլուծաբան Լի Վեյը,- Չինաստանը պարտավոր է դասեր քաղել այդ հակամարտություններից և ապահովել այն, որ իր զինված ուժերը լավ պատրաստված լինեն նմանատիպ մարտահրավերներին»:

PLZ-05-ը 155 մմ-ոց ինքնագնաց հաուբից է, որը հանդիսանում է չինական բանակի հրետանային ստորաբաժանումների կարևոր բաղադրիչը, և որը հայտնի է իր կրակային հզորությամբ և շարժունակությամբ: Անօդաչու թռչող սարքերի դեմ նոր ավելացված հնարավորությունները կարող են ներառել ֆիզիկական խոչընդոտներ, ինչպիսիք են ցանցային էկրանները՝ թռչող զինամթերքից պաշտպանելու համար, անօդաչու թռչող սարքի կառավարումը խաթարելու համար էլեկտրոնային խցանման համակարգերը և ցածր բարձրության վրա օդային սպառնալիքները հայտնաբերելու և հետևելու ընդունակ ռադարային համակարգերը: Այդ բարելավումներն ուղղված են բազմաշերտ պաշտպանական մեխանիզմի ստեղծմանը, որը երաշխավորում է, որ հրետանային ստորաբաժանումները կարող են գործել ավելի քիչ ռիսկերով օդային հսկողության պայմաններում և թշնամու անօդաչու թռչող սարքերից հարձակումներից պաշտպանված: Ինչպես նշում են չինացի մեկնաբանները, Գոբի անապատում իրական կրակային վարժանքները իդեալական պայմաններ են ստեղծել այդ համակարգերն իրական մարտական ​​պայմաններում փորձարկելու համար թույլ տալով գնահատել դրանց արդիականացման արդյունավետությունը և կատարել անհրաժեշտ ճշգրտումները:

Չինաստանի կողմից իր ռազմական տեխնիկան հակադրոնային տեխնոլոգիայով զինելու մղումը համընկնում է ավելի լայն գլոբալ ռազմական տենդենցի հետ, որն ընդգծում է հակադրոնային համակարգերի կարևորությունը: Թեև որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այդ հատուկ փոփոխությունների վերաբերյալ, բայց զորավարժությունների տեսողական ապացույցները ցույց են տալիս Չինաստանի ռազմական տեխնիկան արդիականացնելու և այն ժամանակակից պատերազմի պահանջներին հարմարեցնելու հստակ մտադրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular