ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 6150 կմ հեռավորությամբ  երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը․ պատմության այս օրը (09 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Փոստի համաշխարհային օր, Ռումինիա ՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահպանների կորպուսի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։

1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:

1932– ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։

1936-ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսյոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:

1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:

1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:

1989- Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը:

1992-Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի հետ:

2005- Մարզահամերգային համալիրը  5.7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:

2006- հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ , IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական  գոտին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:

1992- թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:

2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:

2008- երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ: 

2010- Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:

2011– ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։

2017- Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից  մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը սակայն ժխտվել է որոշ աղբյուրների կողմից: Իրականում Հադրութը ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1201 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի  (17-րդ դարից Փարիզի Համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:

1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն:

1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:

1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:

1757 —ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող Կարլ 10-րդը:

1760 —Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:

1780 —ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է Ատլանտիկայի ամենամահացու  փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու մահվան:

1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:

1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:

1835 –ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:

1874 —Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:

1857 —վախճանվել է ավստրացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:

1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:

1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։

1906– ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։

1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:

1924 – վախճանվել է  ռուս գրող Վալերի Բրյուսովը:

1940– ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը։

1943 —Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:

1959 —ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

 1962– Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1967– ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։

1967-վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատե Չե Գեվարան:

1967 –վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:

1974– ստեղծվել է Համաշարհային փոստային միությունը։

2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:

2008– մինչև 6150 կմ հեռավորությամբ  երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։

2010 –վախճանվել է  ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն:

2017-վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար,  «բժշկող» Ալան Չումակը:

2019-սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։

2023 —սկսվել է Գազայի հատվածի բլոկադան Իսրայելի կողմից:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular