ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը բացատրել է Հայաստանում կվադրոբերների նկատմամբ հետաքրքրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավականին անսպասելի էր սկսել իր հանդիպումն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, գրում է blocknot.ru-ն։

Նա նախ հարցրել էր, թե արդյո՞ք կվադրոբերների նորաձևությունն արդեն ազդել է Հայաստանի վրա, թե՞ դեռ ոչ։ Սերգեյ Վիկտորովիչը նաև ընդգծել էր, որ դա 2024 թվականի աշնան հիմնական նորությունների թրենդներից մեկն է և պարզաբանել էր, թե ովքեր են նրանք՝ կենդանիների պես հագնված երեխաներ: Արդյունքում պարզվել էր, որ հայկական կվադրոբիկան դեռևս այնքան էլ զարգացած չէ, թեև այն կա։ Միրզոյանը համենայն դեպս ասել էր, որ թեմայի շուրջ ինչ-որ բան է տեսել, բայց երևույթն ինքնին իրեն անծանոթ է։

Լավրովի հետ նրանք համաձայնել էին, որ դա ինչ-որ հիվանդություն է՝ «հոգեկան խանգարում»։ Իսկ Արսենյանը հավելել էր, որ «Եվրոպայում դրանք արդեն հայտարարվում են որպես սեռ, մոտ 70 նոր տեսակ է հայտնվել»:  Ռուսական քաղաքականացված հեռագրային ալիքներում այս ամենին արձագանքել են կամ թեթև քմծիծաղով, կամ զգալի հեգնանքով։ Նշել են, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի բարդ հարաբերությունները և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակը, որոշակի քանակությամբ «տանիքը փախած» կվադրոբերներն այն թեման չեն, որը պետք է բարձրացներ ԱԳ նախարարը, հատկապես Ռուսաստանի։

Հանդիպումից մի քանի ժամ անց Լավրովը, տեղեկանալով իր դրդմամբ մամուլում, մասնավորապես հայկական մամուլում, ծավալված կվադրոբերների մասին քննարկումներին բացատրել է, որ բանակցությունների պաշտոնական մեկնարկը դեռ չկար և ինքը որոշել էր խոսել դրա մասին, քանի որ նոր էր դիտել տեսանյութ, որտեղ մայրը քայլում է վզափոկով երեխայի հետ։ «Դե, դա այնքան էլ պարզ բան չէ, և ես հարցրի՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն, պարզվեց, որ կան»,- ամփոփել է ԱԳՆ ղեկավարը չխառնվելով ներքաղաքական կյանքին և չպատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս վարվել կվադրոբերների հետ և արդյո՞ք դրանք պետք է արգելվեն: Նա հարցը վերահղել է օրենսդիրներին հավելելով, որ Ռուսաստանում այս տարվա երկրորդ կեսին այդ շարժումը հանկարծակի մոդայիկ է դարձել: Այսպես, Սանկտ Պետերբուրգում «կենդանական» համազգեստի հավաքածուների պահանջարկը 2023 թվականի համեմատ աճել է 37 անգամ։ Բիզնեսն ակտիվորեն արձագանքել է, օրինակ վաճառքում են հայտնվել կվադրոբերների համար նախատեսված տներ և սնունդ։ Ռուսաստանում ներկայումս քննարկումներ են ընթանում այն ​​մասին, թե արդյո՞ք պետք է ուղղակի արգելել այդ հոբբին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular