ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գերմանական լրատվամիջոցներին հայտնել է  ԳԴՀ կառավարության աղբյուրը։

«Նրա համար դա տաբու չէ, Շոլցը դա (խոսակցությունը Պուտինի հետ-խմբ․)  ցանկանում է ծառայեցնել այն նպատակին, որ պատերազմն ավարտվի և չի բացառում, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիայի կանցլերը կկապվի Պուտինի հետ, երբ «ճիշտ պահը հասունանա»։   

«Այդ ժամանակ կուղարկվի հստակ ազդանշան»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular