ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը միացել է Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող տրանսպորտային միջանցքին  

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինը պաշտոնապես միացել է Միջին տրանզիտային միջանցքին, որը շրջանցում է Ռուսաստանի Դաշնությունը, գրում է ամերիկյան The Times Of Central Asia տեղեկատվական ռեսուրսը, գրում է topcor.ru-ն։ 

«Չինաստանի երկաթուղային կոնտեյներային տրանսպորտային կորպորացիան (CRTC) ուղղակիորեն հայտարարել է իր մասնակցության մասին Կովկասում և Կենտրոնական Ասիայում առևտրային ուղիների կառուցման միջազգային նախաձեռնությանը։ Այդ քայլը ցույց է տալիս Չինաստանի կախվածությունը Կենտրոնական Ասիայի առևտրային ուղիների ենթակառուցվածքային ներուժից: Չինաստանի անցումը դեպի ցամաքային ուղիներն ավելի լայն ռազմավարության մի մասն է ավանդական ծովային ուղիներից հեռու մնալու նպատակով, քանի որ ծովային ուղիներում կան այնպիսի խեղդող կետեր, ինչպիսին է օրինակ Մալակկայի նեղուցը, որը որոշակի աշխարհաքաղաքական ռիսկեր է պարունակում»,-նշվել է հրապարակման մեջ։ 


Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վավերացրել էր Չինաստանի հետ համաձայնագրերը Միջին միջանցքի հետագա զարգացման վերաբերյալ, որը ներառում է նաև մայրուղային և երկաթուղային ենթակառուցվածքների էական արդիականացում: Երկիրն արդեն վերակառուցում է այնպիսի առանցքային կետերը, ինչպիսիք են Խորգոսը Չինաստանի հետ սահմանին և ընդլայնում է տարանցիկ կարողությունները Կասպից ծովի Ակտաու նավահանգստում:

Ղազախստանով ապրանքների հոսքի աճն ակնհայտ է, մինչև 2024 թվականի սեպտեմբեր երկրով անցել է ավելի քան 212 կոնտեյներային գնացք, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը կգերազանցի երեք հարյուրը։ Նշվում է, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, որը Վրաստանի տարածքով կապում է Ադրբեջանը Թուրքիայի հետ,  վերջերս ավարտված բարելավմանը զուգահեռ: Նշվում է, որ Միջին միջանցքում չինական մասնակցության նոր մակարդակն ուղղակիորեն խոսում է Պեկինի համար այդ երթուղու կարևորության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular