ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brent տեսակի նավթը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով շուրջ 77,23 դոլարի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի առավոտյան նավթի էտալոնային գներն աճում են՝ ավելի քան փոխհատուցելով նախորդ սեսիայի չափավոր անկումը, որը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի վերաբերյալ տվյալներից:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 77,23 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,65 դոլարով (0,85%) գերազանցում է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի այս պայմանագրերը նվազել են 0,6 դոլարով (0,8%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 76,58 դոլարի։

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,65 դոլարով (0,89%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,89 դոլարի։ Վերջին սեսիայի արդյուքներով ֆյուչերսների գինը նվազել է 0,33 դոլարով (0,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,24 դոլարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular