ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց Հայաստանի՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է հասնել տևական խաղաղության. Էլչին Ամիրբեկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ թոզ փչել միջազգային հանրության աչքին և թաքցնել իր իրական մտադրությունները». TV Berlin-ին տված հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ըստ նրա՝ «Հայաստանը, իբր, Ադրբեջանի համար անընդունելի առաջարկներ է ներկայացնում և ձգձում բանակցությունները»․

«Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառները և հասնել տևական խաղաղության»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ամիրբեկովը հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հանդես է գալիս խաղաղության օգտին, և այժմ քայլը պետք է անի Երևանը․ «Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ բաց չեն թողնի մեր հարաբերություններում ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular