ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռայխստագ

ՖՈՏՈ

Ռայխստագը Գերմանիայի խորհրդարանի շենքն է Բեռլինում; Այնտեղ են 1894-1933 թվականներին տեղի ունեցել համանուն պետական կառույցի ժողովները։ 1999 թվականին շենքը վերանվանվել է Բունդեսթագ։ Այսօր այդ վայրը Բեռլինի գլխավոր տեսարժան վայրերից է, որն ամեն տարի գալիս են տեսնելու միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին առաջին հերթին այն գրավում է իր բարդ ու հարուստ անցյալով, որն անբաժանելի է Գերմանիայի պատմությունից։

Այսօր Ռայխստագի ներսից ու դրսից, տեղ-տեղ պահպանվել են ծխից սևացած պատերին ռուս զինվորների գրությունները, գնդակների հետքերը։ Այդ պատմական բեկորներն ուժեղ տպավորություն են թողնում, քանի որ տպավորիչ են մյուս հիանալի վերականգնված պատերի ֆոնին: Պետք է ասել, որ գերմանացիների համար Ռայխստագի սիմվոլիկան մեծամասամբ լցված է վշտով, արյունալի ու անիմաստ պատերազմի հիշողությամբ, որը երբեք չպետք է կրկնվի։ Բայց դա նաև եվրոպական նոր երկրի կերպար է՝ զարգացած տնտեսությամբ, ազատություններով և ժողովրդավարական կառուցվածքով։

Իտալական բարձր Վերածննդի ոճով շքեղ շինությունը՝ Ռայխստագը կառուցվել է Ֆրանկֆուրտյան ճարտարապետ Փոլ Ուոլոտի նախագծով։ Ռայխստագի առաջին քարը դրվել է կայզեր Վիլհելմ I-ի կողմից 1884 թվականին։ Կապիտալ աշխատանքը շատ երկար ժամանակ չի սկսվել, քանի որ այդ տարածքը դիվանագետ Դյուկ Ռադզինսկու մասնավոր սեփականությունն էր, ով մինչև իր մահը շինարարության թույլտվություն չէր տալիս: Սակայն նրա որդին և ժառանգը, այնուամենայնիվ, ստորագրել են թույլտվության փաստաթղթերը, որպեսզի առաջին քարը դնելուց տասը տարի անց ավարտվի գերմանական խորհրդարանի շենքի շինարարությունը։ Չնայած ճարտարապետը փորձել է Ռայխստագը դարձնել վեհաշուք՝ համապատասխան Կայզերի կայսրության ոգուն, Վիլհելմ II-ին ամենևին էլ դուր չի եկել արդյունքը։ Այնուամենայնիվ, խորհրդարանն իր նիստերը տեղափոխել է այդտեղ: 20-րդ դարի սկզբին բռնկված աշխատավորական բողոքի բոցը հասել է նաև Գերմանիա։ Հենց Ռայխստագի պատշգամբներից մեկից է հռչակվել դեմոկրատական ​​հանրապետությունը։ Շենքն ինքը, ոչ առանց վնասելու, գրավել էին հեղափոխականները։

1933 թվականին Ռայխստագում սաստիկ հրդեհ է տեղի ունեցել։ Հիտլերը, ով արդեն իշխանության էր, այդ միջադեպի համար մեղադրել է կոմունիստական ​​շարժման ներկայացուցիչներին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հրկիզումը կազմակերպվել էր հենց սոցիալ-դեմոկրատների կողմից իրենց դիրքերն ամրապնդելու համար:

1945 թվականին խորհրդային ինքնաթիռների ռմբակոծության արդյունքում շենքից մնացել էին միայն ավերակներ։ Որպես հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշ էր Ռայխստագը դարձել մայրաքաղաքի գլխավոր ռազմական թիրախը։ Պատերազմի ավարտից միայն գրեթե 10 տարի անց է երկրի կառավարությունն օրակարգ մտցրել Ռայխստագի վերակառուցման հարցը։ Մնացած ավերակները պայթեցվել են, սակայն դրանց որոշ հատվածներ դեռ պահպանվում են։ Սկսվել է այդ պատմական հուշարձանի ամբողջական վերակառուցումը։ 1972 թվականին ճարտարապետ Պոլ Բաումգարտենը կարողացել է վերակառուցել Ռայխստագը։ Այն տարբերվում է իր սկզբնական դիզայնից, բայց այնուամենայնիվ պահպանում է Վերածննդի ոճի որոշ առանձնահատկություններ։ Մինչև 1992 թվականն այդտեղ էր գտնվում Պատմության ինստիտուտը։ Նույն թվականին բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը տանիքի կենտրոնում կանգնեցրել է շքեղ ապակե գմբեթը, որը ներկայումս ռայխստագի այցեքարտն է։ 1999 թվականից Ռայխստագը կրկին դարձել է կառավարության շենք։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular