ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամը 7-ից տրակտորը մտել ու քանդում է․ Տեղ գյուղի ՔՊ-ական ղեկավարն ավազի հանքն ապօրինի շահագործում է

ՎԻԴԵՈ

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ավազահանքից ապօրինի ավազ են դուրս բերում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին բնակիչներն իրենց կարիքների համար այս հանքից ավազ էին հանում, բայց ՔՊ-ական համայքնապետ Դավիթ Ղուլունցն իշխանության գալուց հետո արգելել է, որ որևէ բնակիչ անվճար ավազ հանի։

«Փոխարենը՝ այսօր, վաղ առավոտյան ժամը 7։30-ի սահմաններում, տրակտոր է մտել ու հանքում գործ է անում։ Ի դեպ, դա համայնքի տրակտորը չէ, չգիտենք, թե ով է, ո՞ւր է տանելու ավազը։ Եթե անգամ համայնքի աշխատանքների համար լիներ, ապա պետք է ավագանու համապատասխան որոշում լիներ, որը չկա»,- ասաց Մասիս Զեյնալյանը։

Ավագանու անդամն այս ապօրինության մասին տեղյակ է պահել նաև իրավապահներին, բայց ասում է՝ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

«Իրավապահները, ոնց որ՝ վախենան, քայլեր չձեռնարկեն։ Համենայն դեպս, որևէ պատասխան չկա․․․

Եթե իրենց կարելի է, բա ինչո՞ւ չեն թողնում բնակիչները ավազ հանեն, տուն կառուցեն»,- եզրափակեց ավագանու անդամը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular