ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնանկությունների շքերթ. ինչո՞ւ է Փաշինյանն ազատվում պաշտոնյաներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից, իսկ այս տարվա փետրվարին վերանշանակվել էր այդ պաշտոնում։ Ըստ տեղեկությունների, Բաղրամյանին պարզապես դուրս են մղել պետական համակարագից՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Օրերս Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել էին առկա իրավիճակը, իսկ Փաշինյանը կարևորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Դրանից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ գործող իշխանությունները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից ցանկանում են խլել «ՀԷՑ»-ը։ Եվ Բաղրամյանի պաշտոնանկությունն էլ այդ շրջանակում է։ Երեկ էլ ազատման դիմում է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

Պաշտոնանկություններն այդքանով չեն ավարտվելու։ Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա մինչ փոխնախարար նշանակվելը պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում։ Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը, օտգվելով պատեհ առիթից, հեռացնում է ՌԴ հետ կապեր ունեցող բոլոր պաշտոնյաներին, և հերթում այժմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Արևմուտքի պահանջով այդ պաշտոններին նշանակվելու են «սորոսական» անցյալ ունեցող կամ արևմտամետի համարում ունեցող գործիչներ։ 

Ալլա Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular