ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարի թեկնածության հարցը լուրջ կռվախնձոր է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Ոչ առանց հիմքերի, ստեղծված իրավիճակի պատասխանատու ՔՊ-ում համարում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց Քոչարյանն է կանգնած Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության, նրա դեմ ստորագրահավաքի կազմակերպման թիկունքում։ Ընդ որում, նա է Արփի Դավոյանին համոզել ստորագրահավաք սկսել՝ առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու։

Քոչարյանը Դավոյանին խոստացել է օգնել նախարար դառնալու հարցում, իսկ ձախողումից հետո Արփի Դավոյանը բոլոր սլաքներն ուղղել է Անդրանիկ Քոչարյանի կողմը։ Վերջինս հասցրել է արդեն խնդիրներ հարուցել բոլոր ուժայինների հետ, և ՔՊ-ում շատերն ատամ ունեն Անդրանիկ Քոչարյանի դեմ։

ԱԺ պատգամավորից ազատվելու մեծ ախորժակ է պահում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ոչ միայն դժգոհ է բանակում Անդրանիկ Քոչարյանի ազդեցության աճից, այլև Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում Քոչարյանի հովանավորյալ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարումից։ Զաքարյանն ավելի շատ Անդրանիկ Քոչարյանին է զեկուցում, քան իր վերադասին։ Իսկ Զաքարյանին չեն կարողանում հեռացնել պաշտոնից, քանի որ կապեր ունի նաև Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվ այժմ ՔՊ-ում մի բավական ազդեցիկ շրջանակ որոշել է ամեն գնով ազատվել Անդրանիկ Քոչարյանից։ Վերջինս արդարադատության նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել հանձնաժողովում իր տեղակալ Արմեն Խաչատրյանին։ Նախկին այդ ոստիկանն ավելի հակված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ դառնալ, չի բացառվում, որ օգնի ՔՊ-ականներին՝ փորելու Անդրանիկ Քոչարյանի ոտքի տակ։ 

Մելանյա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular