ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղուկ գազի գինը նվազել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը կրկին նվազել է: Ընդ որում, նվազումը արդեն Երևանի տարածքում էլ է՝ ի ուրախություն վարորդների: 

Հեղուկ գազի գինը նվազել է և հասել է 150-160 դրամ, անգամ լցակայաններ կան, որտեղ հեղուկ գազի գինը դարձել է 140 դրամ: Վարորդները հույս ունեն, որ այն կշարունակի նվազել և գուցե մի օր նորից դառնա 80-100 դրամ, ինչպես եղել է մարտ–մայիս ամիսների ընթացքում։

Ի տարբերություն հեղուկ գազի գնի, որը տարվա ընթացքում պարբերաբար նվազում է, բենզինի գինը շարունակում է մնալ անփոփոխ բարձր՝ նվազագույնը 500 դրամ: Սոցիալական ցանցերում քաղաքացիները անհույս գրառումներ են անում՝ ե՞րբ է գալու այն օրը, որ բենզինի գնի մասին մի լավ լուր լսեն՝

«Բենզինից լուր լինի, օդ կրակե՛ք, մինչդեռ ես հեղուկով քշողներին լուռ նախանձեմ»։

«Տարոսը բենզինին, թող մի լավ լուր բենզինի գնի մասին լսենք»:

«Թո՛ղ հերթը հասնի բենզինին, չնայած հեղուկ գազի գինը իջեցնում են, բայց մեկ է խաբում են»։

«Իսկ էն հեծանիվ քշողի շուկայի վերահսկողությունից ի՞նչ կա, նորություններ չկա՞ն»։

Նշենք, որ օգոստոսին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ նշված էր, որ Հայաստանում հեղուկ գազի գինը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular