ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հիմքեր է ստեղծում ՀԷՑ-ը զավթելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից, իսկ այս տարվա փետրվարին վերանշանակվել էր այդ պաշտոնում։ Ըստ տեղեկությունների, Բաղրամյանին պարզապես դուրս են մղել պետական համակարգից՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Օրերս Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել էին առկա իրավիճակը, իսկ Փաշինյանը կարևորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Դրանից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ գործող իշխանությունները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից ցանկանում են խլել «ՀԷՑ»-ը։ Եվ Բաղրամյանի պաշտոնանկությունն էլ այդ շրջանակում է։ Նույն օրն ազատման դիմում է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թ. հունիսին: Երեկ էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Իշխանական շրջանակները ՀԷՑ-ի խլման նախադրյալներ են ստեղծում, լուրեր տարածում, թե էլեկտրաէներգիայի սակագինն են առաջարկել բարձրացնել՝ առանց համապատասխան ենթակառուցվածքային արդիականացման, արդյունքում հովհարային և հանկարծակի հոսանքազրկումները Հայաստանում պարբերական են դարձել։ Այդ ամեն հիմքեր են ստեղծում հանրության մեջ ՀԷՑ-ի և նրա սեփականատիրոջ դեմ ալիք բարձրացնելու, կարևոր այդ կառույցը խլելու համար։ Իսկ էլեկտրականությունը ռազմավարական նշանակություն ունի։

Էլիզա Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular