ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահափորձը հավասար է պատերազմ հայտարարելուն. Բայդենը զգուշացնում է Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտ, գրում է The Washington Post-ը։

«Եթե Իրանը հարձակվի մեր քաղաքացիներից որևէ մեկի վրա, ներառյալ նրանց, ովքեր շարունակում են ծառայել Միացյալ Նահանգներին կամ նրանց, ովքեր նախկինում ծառայել են, Իրանը կկանգնի լուրջ հետևանքների առաջ», - ասվում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սեվետի հաղորդագրության մեջ: Նա ընդգծել է, որ Բայդենն ուղղել է «բոլոր ռեսուրսները»՝ պաշտպանելու Թրամփին, և հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ նախկին նախագահին և նրա անվտանգության ծառայությանը հնարավոր սպառնալիքների մասին։

The Washington Post-ը հիշեցրել է նաև, որ Թրամփի նախընտրական շտաբը Գաղտնի ծառայությանը խնդրել է ուժեղացնել ԱՄՆ 45-րդ նախագահի անվտանգության միջոցները։ Հրապարակման համաձայն՝ Թրամփի կյանքի ու անվտանգության համար մտավախություններ են առաջացել նրա խորհրդականների մոտ, երբ նրանք ծանոթացել են ԱՄՆ վարչակազմի ճեպազրույցներին, ըստ որոնց՝ Իրանը դեռ ծրագրում է սպանել նախկին նախագահին՝ 2020 թվականին ԻՀՊԿ էլիտար ուժերի՝ «Ղուդս»-ի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Բայդենը հայտարարել է, որ հանձնարարել է ԱՄՆ ՊՆ-ին Դոնալդ Թրամփին տրամադրել այն ամենը, ինչ պահանջվում է ամենաբարձր մակարդակով պաշտոնյայի դեպքում: Նախագահի հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբն ավելի վաղ խնդրել էր ռազմական ինքնաթիռներ ու զինտեխնիկա տրամադրել՝ Իրանից, իբր, եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular