ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է: Sputnik Արմենիայիգրավոր հարցմանն իր պատասխան այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախկինում ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
 
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակուղղված գրոհների թիրախ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը», - ասվում է պատասխանում։
 
Քննչական կոմիտեից հրաժարվել են մանրամասներ հայտնել՝ նշելով, որ պահանջված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular