ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ սահմանը բացել հենց այս պահին. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ կբացվի Թուրքիայի հետ սահմանը, այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Մենք ամբողջովին պատրաստ ենք նույնիսկ հենց այս պահին բացել սահմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, այն է՝ 3-րդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»,- ընդգծել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Իրանի անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանն՝ ԱԽ քարտուղարն ասել է. «Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular