ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրիում հոկտեմբերի 12-ին տոնական տրամադրությամբ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ցուցադրություններով, համերգներով և վարպետաց դասերով ներկայացված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշը, խաչքարը, դարբնությունը և դուդուկը։ 

Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, որտեղ ներկայացվեց լավաշ թխելու ավանդական գործընթացը։  

Գյումրիի Աբովյան փողոցում խաչքարագործ վարպետներն անցկացնում են վարպետության դաս։ Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացնում են թռչնատառերը, իսկ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «ԴՈՒԴՈՒԿԸ» գրքի շնորհանդեսը։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրված են «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular