ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին. մահացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել։ Նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր։ Մահացած տղան «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանն է։ Նա Շիրակի մարզի Ամասիա համայնքից է։ Լուռ են բոլորը, Նարեկի մահվան լուրը բոլորին է շոկի մեջ գցել։ Մեծից փոքր արտասվում են, ամեն մեկն իր հուշերն ունի 12-ի «Ա»-ի Նարեկի մասին։ «Բարի, ընկերասեր, խելացի ու նվիրված լույս Նարեկ»,- այսպես է մահացած ֆուտբոլիստին նկարագրում նրա դասղեկը` Վարդուհի Ապինյանը։

«Նարեկը 8-րդ դասարանից է եկել մեր վարժարան, շատ շնորհալի ու շնորհքով տղա էր։ Երբեք առիթ չէր տալիս, որ իր վրա բարկանայիր... հավաք էր, մարզիկին վայել կեցվածքով։ Էնքան էր շտապում վերջին զանգի հետ կապված, ասում էր՝ բա ո՞նց պիտի նկարվենք, ե՞րբ պիտի նկարվենք, երբ պիտի սկսենք։ Ասում էի՝ Նարեկ ջան, հլը սպասիր, մենք այս տարի ուրիշ ձևով ենք անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նաիրա Չախոյանը։ Տնօրենն ասում է՝ կյանքով լցված տղա էր Նարեկը։ «Մի օր Նարեկի մայրը դասղեկին զանգել և ասել էր. «Ընկեր Ապինյան, ո՞նց անենք, որ Նարեկը սպորտով էլ չզբաղվի։ Ես սրտանց ուզում եմ, որ Նարեկս ինչ-որ լավ տեղ ընդունվի, որովհետև շատ խելացի ու ընդունակ տղա է»,- հիշում է տնօրենը։

16-ամյա տղան բոլոր առարկաներն է լավ սովորել, բայց ֆուտբոլը մի քիչ ավելի շատ է սիրել։ «Ես միշտ դեմ էի իր ֆուտբոլին, ինքը գուցե դրա համար նաև նեղվում էր, որովհետև շատ էր սիրում։ Միշտ ասում էի` Նարեկ, դե հերիք է, թո՛ղ էդ ֆուտբոլը, դու խելացի տղա ես, լավ տեղ ընդունվիր, խելք ու միտքդ տվել ես ֆուտբոլին։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ սիրում, որ երեխեքը սպորտն ու կրթությունը խառնում են իրար, միշտ ասում եմ՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Պետք չի էդ միքս վիճակը»,- անկեղծանում է Նաիրա Չախոյանը։ Տնօրենն ասում է` այդպես էլ չեն հասկացել, թե Նարեկը որ բուհում կշարունակի ուսումը, բայց հստակ էր, որ Նարեկը բնագիտամաթեմատիկական հոսքով էր գնալու։ Oragir.News-ի տեղեկություններով` Նարեկ Գրիգորյանը իրենից մեծ և փոքր քույրեր ունի։ Ընտանիքն Ամասիայից Գյումրի է տեղափոխվել տարիներ առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular