ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորտնիկովը Հայաստանին քաղաքական դատավճիռ է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից կազմված իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտը մտցնել Անդրկովկաս` իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է Iarex.ru-ն։ «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ, և Երևանին հակում են ձգձգել Բաքվի հետ բանակցությունները: Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո` ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա: Բորտնիկովի խոսքով, «նման «խաղաղապահության» հնարավոր բնույթը վկայում է այն փաստի մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների հետախուզական գործողություններ է իրականացնում` ելնելով ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից։ Բացի այդ, նա նշել է, որ «զենքի արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է Հայաստանի կառավարությունից հասնել երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ինչը Երևանը կդարձնի է՛լ ավելի կախված Հյուսիսատլանտյան դաշինքից»։

Հայկական քաղաքականության նման ախտորոշումը Բորտնիկովի կողմից հնչել է որպես քաղաքական դատավճիռ։ Բայց որքանո՞վ է իրատեսական Հայաստանի գործողությունների համար նրա նախանշած սցենարը։ Եթե ​​վերլուծենք Նիկոլ Փաշինյանի կաբինետի քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ 2018 թվականի մայիսին Հայաստանում իշխանության գալուց ի վեր, ապա տեսանելի են գործողությունների մի քանի հաջորդական փուլեր։ Նախ, հակասական հայտարարություններ եղան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ` ընդհուպ մինչև «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» թեզը։ Այնուհետև, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբով, Երևանից սկսեցին մեղադրանքներ հնչել ՀԱՊԿ-ի հասցեին՝ իրեն Ադրբեջանից պաշտպանելու դժկամության պատճառով։ Միևնույն ժամանակ, լռության մատնվեց այն փաստը, որ Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի պետականությունը։ Այդ պատերազմից հետո Փաշինյանը սկսեց խոսել ՀԱՊԿ-ի կողմնակալության և այդ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության անօգուտության մասին։ Իսկ հետո՝ 2023 թվականի մայիսին նա ասաց. «Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշել կասեցնել կամ սառեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular