ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցումը բացահայտել է Հայաստանի գլխավոր խնդիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Telegram սոցիալական ցանցում Realtribune.ru-ն Հայաստանի քաղաքացիների շրջանում հերթական հարցումն է անցկացրել։ Ուսումնասիրությունը նպատակ է ունեցել պարզել, թե Հայաստանում առկա խնդիրներից ո՞րն է հիմնականը։ Հարցմանը մասնակցել է 2184 մարդ։ Հարցվածների մեծամասնության (հարցվածների 45%-ը կամ 988 մարդ) կարծիքն այն է, որ Հայաստանում հիմնական խնդիրը հանրապետությունում «ազգային ուղղվածություն ունեցող իշխանության բացակայությունն է»։ Հարցվածների 41%-ը (905 մարդ) հիմնական խնդիրն անվանել է «Բաքվի ու թուրքական ավազակախմբերի Հայաստան ներխուժման սպառնալիքը»։ «Այսինքն Երևանի ներկայիս տեղապահները մեր հարցվածների կողմից ընկալվում են որպես ավելի մեծ սպառնալիք, քան անգամ Բաքուն և թուրք ֆաշիստները։ Ահա թե ինչի է հասցրել հայ ժողովրդին այս գողացող վերնախավը»,- մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները` ասել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։ Երրորդ և չորրորդ տեղերը (ձայների 4%-ը կամ ուղիղ 86 ձայն յուրաքանչյուր տարբերակի համար) կիսել են հետևյալ պատասխանները՝ հիմնական խնդիրը երկրում թանկ կյանքն է և վատ դպրոցական կրթություն։ Հինգերորդ ամենատարածված կարծիքն այն է, որ աղքատությունն ու թշվառությունն են հայ հասարակության հիմնական խնդիրները (հարցվածների 3%-ը կամ 73 մարդ ընտրել է այդ կետը):

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 









 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular