ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում «Nissan»-ը բախվել է «Chevrole»-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Օսկար» հանդիսությունների սրահի դիմաց, հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ․-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներն էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular