ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ձյան անսպասելի տեղումների և  մերկասառույցի հետևանքով հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաքի ավտոճանապարհներին գրանցվել է 118 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 13-ի կեսգիշերից մինչև ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ևս մի քանի տասնյակ պատահար:

Այս մասին հայտնել է ոստիկանության մայրաքաղաքի վարչությունը։ 

Բոլոր կոմունալ ծառայությունները, վստահեցրել են քաղաքային իշխանությունները, զգոն են և ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով՝ քաղաքի արագ մաքրման համար:

Նրանք նաև հիշեցրել են, որ առաջին հերթին մշակվում են կենտրոնական փողոցները, ավտոբուսի երթուղիները, կանգառներն ու մայթերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular