ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետրակովը խնդիրը չէր, հետևանքն էր. ՀՖՖ ղեկավարությունը պետք է պատժվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈւԵՖԱ ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 65-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023-ի հունվարից։ Վերջին խաղերում հավաքականի ցուցադրած խայտառակ արդյունքներից հետո ֆեդերացիան որոշել է հեռացնել գլխավոր մարզչին։

Խնդիրն, իրականում, ամենևին էլ Պետրակովը չէ, որը, միգուցե, լավ մարզիչ է, բայց Հայաստանում չկարողացավ դրսևորվել։ ՀՖՖ-ի ջանքերով հավաքականից դուրս մղվեցին երկու առաջատարները՝ Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանը, որոնց պակասն իսկապես զգացվում էր դաշտում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Փաշինյանի տարիներին ու Արմեն Մելիքբեկյան-Արմեն Նիկողոսյան զույգի կառավարմամբ, վատթարագույն արդյունքներն է ցուցադրում։ Փոխարենը, ՀՖՖ-ն ամեն ինչ անում է ընդդիմախոսներին լռեցնելու, նրանց ակումբներին վնասելու, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը Հայաստանում ձախողելու համար։

Ֆեդերացիան կթու կով է դարձել տարբեր ՔՊ-ական պաշտոնյաների և ՀՖՖ ղեկավարության համար, տենդերները, արտերկրից և ՀՀ-ից ստացվող միջոցները փոշիացվում են, կամ էլ վերածվում յուղոտ պատառների, որոնք մեջ-մեջ են արվում։

Բնականաբար, ՀՖՖ գործող ղեկավարությունն ինքնակամ հրաժարական չի տալու, որքան էլ երկրպագուները բողոքի ակցիաներ անեն։ Լավագույն դեպքում, հանրային բողոքի ալիքի պայմաններում իշխանությունները հրաժարական պարտադրեն, նրանց տեղում այլ, ավելի վատերին նշանակելով։ Նոր իշխանության դեպքում միայն ՀՖՖ գործող ղեկավարությանը հնարավոր կլինի պատասխանատվության կանչել կատարած հանցագործությունների, հայկական ֆուտբոլին հասցրած անդառնալի վնասի համար։ 

Անի Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular