ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրաքվեին պաշտոններ են խոստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության նախագիծ ներկայացնելու ստորագրահավաքը բավական լավ է ընթանում, կազմակերպիչներն էլ արդեն վստահություն ունեն, որ իրենց կհաջողվի հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները։ «Եվրաքվեն», ինչպես կնքել են այդ նախաձեռնությանը, ըստ մեր աղբյուրների, կկարողանա հայտնվել խորհրդարանի դատին, բայց այդ ժամանակ էլ ՔՊ-ից է կախված լինելու որոշումը։

Մեծ հավանականությամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» չի ընդունի նախագիծը, քանի որ լուրջ վախեր ու վերապահումներ ունի։ Մասնավորապես, կարծում են, թե ձեռնասուն արևմտամետներն այդ նախագծով հավելյալ դիվիդենտներ են շահում և կարող են ընդհուպ լուրջ մրցակից դառնալ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, չաղմկելու դիմաց «Եվրաքվեի» կազմակերպիչներից մի քանիսին ցանկանում են պաշտոններ առաջարկել գործադիրում։ Մասնավորապես, Արամ Սարգսյանին՝ փոխվարչապետի, Արման Բաբաջանյանին՝ նախարարի պաշտոն տալ։

«Եվրաքվեին» արվող բոնուսներից մեկն էլ կարող է լինել արդարադատության նախարարի պաշտոնում Տիգրան Եգորյանի նշանակումը։ Նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը «Եվրաքվեի» հիմնական կազմակերպիչներից մեկն է։ Արամ Սարգսյանի համար կարող են պաշտոնանկ անել Մհեր Գրիգորյանին, փոխարենը նշանակեն արևմտամետի համարում ունեցող Սարգսյանին։ ՔՊ մեր աղբյուրին դեռ հայտնի չէր, թե էլ որ նախարարությունն են ուզում հանձնել «Եվրաքվեին»: Մի քանիսին էլ փոխնախարար ու վարչության պետի պաշտոն կառաջարկեն՝ արևմտամետներին կրկին իրենց ազդեցության տակ պահելու համար։

Լիլիթ Ամատունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular