ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Ընդդիմությունը մտադիր է հանդես գալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկով՝ երեկ մեզ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 16-ին՝ վաղը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային քննարկում է հրավիրել՝ ԸՕ-ի եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, եւ հենց այդ քննարկմանն էլ Մինասյանը ներկայացնելու է առաջարկը՝ ակնկալելով, որ այդկերպ հանգամանալից կքննարկեն փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ իշխանությունն ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախագիծ է ներկայացրել, որոնցով փորձելու է օրենսդրությունն էլ ավելի հարմարեցնել իշխող ուժին եւ ապահովագրել իր վերարտադրությունը։ Մինասյանն ասել է, որ ընդդիմությունն այժմ ուսումնասիրում է նախագիծը, առաջիկայում կարծիք կհայտնեն այդ մասին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 10․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular