ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրեբունի-Երևանը»՝ տարաձայնությունների սրման հերթական արար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ցուցադրեց գործող քաղաքապետի և վարչապետի միջև տարաձայնությունները։ Պարզ էր, որ դա մեծ շոու էր, որտեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ըստ էության, քաղաքապետ դառնալուց հետո իր առաջին բեմելն էր, որը պետք է ցույց տար, ապացուցեր իր ռեսուրսը, կարողությունները, հնարավորությունները։ Ընդ որում, այս անգամ նա փորձել է մանրուքներում ցուցադրել, որ բավական լուրջ քաղաքական, գաղափարախոսական տարաձայնություններ ունի «Քաղպայմանագրի», մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ։

Օրինակ, դա երևաց Կասկադում, որտեղ հանդես եկավ Արցախի ջազային նվագախումբը։ Հաշվի առնելով, թե Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկներն ինչ խանդով են վերաբերվում «Արցախ» բառին կամ, ընդհանրապես, ինչ կապված է Արցախի հետ, ապա հետաքրքիր էր, որ բավական լուրջ ծրագրով Արցախի նվագախումբը հանդես եկավ մյուս առաջատար ջազային համույթներից։ Ավինյանն այսկերպ ցուցադրեց, որ այն, ինչ չի թույլատրում Փաշինյանը, հատուկ թողնում է:

Ուշագրավ դիպված տեղի ունեցավ Արտո Թունջբոյաջյանի «Armenian Navy band»-ի ելույթի ժամանակ, երբ «Արարատ» երգը թողել էին ամենավերջում, հատուկ վարողը շեշտեց՝ քանի որ տեսահոլովակ են նկարելու, որոշել են այս երգի վրա անել հոլովակը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում «Արարատ» բառը կարմիր լաթի կտոր է դարձել ՔՊ-ականների համար, Ավինյանի քայլը մեկ անգամ էլ սրեց խնդիրները ՔՊ-ում։ Ի դեպ, Ավինյանն անձամբ էր դիտում այս համերգը։ 

Անի Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular