ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում չկա մաքսակետ, ոստիկանության բաժին, դիահերձարան, դատարան, կադաստրի կոմիտեի գրասենյակ: Պետական համակարգի աշխատակիցները շտապեցին հերքել այդ լուրերը։ Ամիսներ հետո «ճարահատյալ» սկսեցին կառավարության կողմից միլիոնավոր դրամների հատկացումները դիահերձարանի եւ մաքսատան կառուցման համար։

 

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացավ, որ այս տարի Մեղրու դիահերձարանի շենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար առողջապահության նախարարությունը հատկացրել է 22 մլն 500 հազար դրամ։

 

Մեղրու տարածաշրջանում շուրջ 2 տարի է դիահերձարան չի գործում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ հրդեհ է բռնկվել եւ դրանից հետո այլեւս չի վերանորոգվել: Բնակիչները ստիպված դիակը տեղափոխում են Կապան՝ դիահերձում իրականացնելու համար, իսկ եթե նկատի ունենանք, որ ձմեռը Մեղրի-Կապան ճանապարհը կարող է անանցանելի լինել, հասկանալի է, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվում բնակիչները, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամին, բարեկամին: Նման իրավիճակ չի եղել անհիշելի ժամանակներից:

Բնակիչները բազմաթիվ անգամ դժգոհել են ստեղծված իրավիճակից եւ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը Մեղրու տարածք այցի ժամանակ այդ բողոքները «խլացնելու» համար հրահանգել է դիակները շտապօգնության ավտոմեքենայով անվճար տեղափոխել Կապան:

 

Մենք ուսումնասիրեցինք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի «Հրապարակային Օֆերտա» դարանը, որտեղ տեղադրված են պետական պատվերի ծառայությունների գները: Շտապ օգնության ծառայությունները չեն ենթադրում «Դիակի տեղափոխում»:

Ստացվում է, որ, ըստ իրավիճակի, նախարարը հանձնարարել է իրականացնել դիակի տեղափոխում Կապան եւ շտապօգնության մեքենայի վերադարձ, սակայն սույն ծառայության համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ չի իրականացրել: Որպես օրինակ՝ ներկայացնենք, որ Երեւան քաղաքում դիակի տեղափոխումը վճարովի է: Մեղրի-Կապան հեռավորությունը շուրջ 80 կմ է եւ անցնում է լեռնանցքով:

Հարկ է նշել, որ Մեղրու մաքսատան համար էլ հատկացվել են 21 մլն եվրո վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։

Կարճ ասած՝ «տկար կառավարում»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular