ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստանի Նինոծմինդայի շրջանային ոստիկանության նախկին պետ, հասարակական գործիչ Արսեն Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին՝ դա անհրաժեշտ քայլ համարելով երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից հանելու համար։ Նախընտրական իր հարցազրույցում նա ընդգծում է, որ իր պարտքն է համարում պաշտպանել քաղաքացիների շահերը և Վրաստանը տանել կայուն զարգացման ճանապարհով։ «Ես հեռացա ոստիկանությունից, քանի որ իմ սկզբունքներն ու համոզմունքներն այլևս չէին համապատասխանում այն պայմաններին, որոնցում հայտնվել էի:

Անհնար է աշխատել մի համակարգում, որը մերժում է իր ժողովրդի շահերը և երկիրը տանում դեպի կործանում»,- նշում է Կարապետյանը։ Նա նաև հավելում է, որ պետության ներկայիս ղեկավարությունը բավարար ջանքեր չի գործադրում երկրում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Կարապետյանի խոսքով, իր՝ քաղաքականություն վերադառնալու հիմնական նպատակն ու պատճառը կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը և պետական կառավարման բարելավումն է։ Նա նշում է, որ վերջին տարիներին վրացական ինստիտուտները տուժել են կոռուպցիայից ու անարդյունավետությունից, իսկ տնտեսական ու քաղաքական գործընթացները միայն վատթարացրել են երկրի վիճակը։

Կարապետյանը հույս ունի շահել ընտրազանգվածի զգալի մասի վստահությունը՝ ընդգծելով, որ իր ծրագիրն ուղղված է իրական փոփոխությանն ու մարդկանց կյանքի բարելավմանը։ «Իրավապահ մարմիններում իմ աշխատանքի փորձը ցույց տվեց, որ փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ պատճառով ես վերադառնում եմ քաղաքականություն։ Ես գիտեմ՝ ինչպես վերականգնել կարգուկանոնը և ինչպես ստեղծել այնպիսի համակարգ, որը կծառայի քաղաքացիներին և ոչ թե հատուկ մարդկանց շահերին», - ասում է նա։ Ընդդիմադիր Արսեն Կարապետյանն իր հիմնական խնդիրն է համարում արդարության վերականգնումն ու արդյունավետ կառավարումն ապահովելը. «Վրաստանի քաղաքացիներն արժանի են ավելի լավ ապագայի. նրանք արժանի են արդարության, անվտանգության և զարգացման հնարավորությունների»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular