ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանում բավական ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ. կայացավ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը՝ AI Conf Armenia-ն, որը մեկ հարկի տակ էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ և ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։ Համաժողովի նպատակն է ստեղծել ոգեշնչող միջավայր, որը կխթանի նորարարությանը, կրթությանը և մտքերի փոխանակմանը։ AI Conf Armenia-ն, որը մեկնարկել է 2022 թվականին, նպատակ ունի ստեղծել ոգեշնչող միջավայր, որը խթանում է նորարարությունը, կրթությունը և մտքերի փոխանակումը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես AI նորարարությունների առաջատար:

Նման միջոցառումների նշանակությունը դժվար է գերագնահատել, ուստի կարևոր է նաև այն հանգամանքը, թե որ կառույցներն են այս նախաձեռնության կողքին: Նախ՝ նշենք, որ համաժողովը տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի աջակցությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը համաժողովի ժամանակ նշեց, որ ընկերությունը կարևոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին և նպաստելու են դրանց օգտագործման ծավալների մեծացմանը: «Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների և վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարևը ներկայացրեց, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու և մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։

Համաժողովի գործընկերն է Ակբա բանկը: Krisp ընկերության կազմակերպած համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների լուծումը բանկում։ Ի դեպ, շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար: Համաժողովի ընթացքում քննարկվեցին AI նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող AI նախագծերն ու հետազոտությունները։ Ելույթներ ունեցան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից անցկացվեցին սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular