ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ էլ վարչության նիստ չի գումարել՝ քննարկելու արդարադատության նոր նախարարի թեկնածությունները։ Առաջադրված չորս թեկնածուներին՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին նույնիսկ չեն ասել, թե երբ է կայանալու նիստը։ Թերևս, սպասում են, որ վարչության բոլոր անդամները վերադառնան գործուղումներից, նոր նիստն անեն։

Վարչության նիստում քննարկելու են ոչ միայն արդարադատության նախարարի հարցը, այլև օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, լեզվակռիվն ու քաշքշուկը ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի և պատգամավորների միջև։ Նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ձախողումը խորհրդարանական լսումներում։ Եթե ՆԳ նախարարի և գլխավոր դատախազի դեքում ՔՊ-ն դեռ վարչապետի ականջին կաթացնելու փուլում է, ապա ՔԿ պետի դեպքում գրեթե միահամուռ պահանջելու են նրա հեռացումը։ Փաշինյանն էլ ցանկանում է լսել բոլոր փաստարկները, ապա որոշում կայացնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Քյարամյանին նույնիսկ պաշտոնից հեռացնելու դեպքում դուրս չեն թողնի, որևէ ցածր, անշառ պաշտոնի կնշանակեն՝ նրա բերանը փակելու համար։ Օրինակ, կարող են դեսպան նշանակել որևէ հեռու երկրում։

Փաշինյանը նաև կադրային լուրջ խնդիր ունի, պետք է հասկանա, թե ում նշանակեն ՔԿ պետի պաշտոնում՝ Քյարամյանին հեռացնելու դեպքում։ Թիվ մեկ թեկնածուն ՔԿ պետի տեղակալ Արսեն Այվազյանն է, որը մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի ընտանիքի հետ։

Վարչության նիստը կարող է կայանալ արդեն այսօր երեկոյան, եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հասցնի վերադառնալ Ժնևից։

Էմմա Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular